ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ՀՀԿ ԳՄ նիստից հետո ասաց, որ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ ՀՀԿ-ին հնարավոր անդամակցության հարցը նիստում չի քննարկվել: Հարցին, թե հնարավո՞ր է, որ վարչապետը համագումարի ժամանակ դառնա ՀՀԿ անդամ, Շարմազանովն ասաց. «Դանդաղ շտապեք, կապրեք, կտեսնեք»:
Նախորդ նիստից հետո Շարմազանովն ասել էր, որ պետք չի զարմանալ, եթե Կարեն Կարապետյան դիմում գրի ՀՀԿ-ին անդամակցելու: Լրագրողները հետաքրքրվեցին՝ Արմեն Աշոտյանի և Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀԿ փոխնախագահների պաշտոնում լինելու հարցը քննարկվե՞լ է թե ոչ, որին Շարմազանովը բացասական պատասխան տվեց: